00:00:00

ՔՊ–ն վրեժ է լուծում Թովմասյանից․ նոր մանրամասներ

22:17, 10 հուլիս 2023 Քաղաքականություն

Irakanum.am–ն արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, ըստ, որի ցանկանում են Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Նախագծի հիմնական զեկուցողն է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

ՔՊ-ն նախագիծը հիմնավորում է նրանով, որ Թագուհի Թովմասյանը, լինելով Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պսշտպանությունն է, տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր իսկ նախագահությամբ ընթացող հանձնաժողովի նիստի ընթացքում, ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործությամբ նպաստելով դրանց կրկնությանը:

Բացի այդ ՔՊ–ականների «հիմնավորումն» այն է, որ Թովմասյանը ԱԺ Խորհրդի նիստերից  բացակայել է։ Սակայն ուշագրավն այն է, որ  միայն Թագուհի Թովմասյանը չէ, որ բացակայել է, բայց նրանց հարցը չեն քննարկում։ Irakanum.am-ը տեղեկացավ, որ կայացված քաղաքական որոշման արդյունքում 2023 թվականից ոչ մի ընդդիմադիր չի մասնակցել խորհրդի նիստերին, ոչ Սեյրան Օհանյանը,  ոչ Հայկ Մամիջանյանը, քանի որ Նիկոլ Փաշինյանի օրակարգը չեն ցանկացել դակել: Եվ քանի որ խմբակցության ղեկավարներին չեն կարող պատժել, Թովմասյանին են փորձում «պատժել» այդ «հիմքով» Պարզ է, որ իրականում սա քաղաքական վրեժխնդրություն է, որ Թագուհի Թովմասյանը 2020 թվականի պատերազմից հետո դուրս եկավ ՔՊ խմբակցությունից՝ հայտարարելով, որ հայրենիք հանձնողների հետ այլեւս ճանապարհ չի անցնի: 

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր