00:00:00

ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացման նախագիծ է ներկայացրել

15:23, 10 հուլիս 2023 Քաղաքականություն

Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծ:

Հիշեցնենք, որ այդ նախագծի մասին առաջին անգամ խոսել էր ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը: Նա խմբակցության պատգամավորների շրջանում իրականացրել էր ստորագահավաք։  Իսկ նախագիծը ՔՊ խմբակցությունը ներկայացրել է այն բանի համար, որ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովում՝ ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանի ընտրության օրը, Թագուհի Թովմասյանը չի արգելել ՄԻՊ թոկնածու Էդգար Ղազարյանին ադրբեջանաթուրքական հեղափոխության մասին խոսել, բայց թե ինչպես պետք է արգելեր հայտնի չէ:

Մեր տեղեկություններով ՔՊ մեծամասնությունը հակված չէ Թագուհի Թովասյանին այդ պաշտոնից հեռացնել, հատկապես, որ հանձնաժողովի ղեկավարումը միևնույնն է ընդդիմադիր խմբակցություններին է հատկացված։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր