Առաջին 6 ամսվա ընթացքում արդեն մենք ունենք 1 միլիոն զբոսաշրջիկ, ամենալավ թիվը, որ մինչև հիմա ունեցել ենք:
Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսեանը․
«Երբ որ համեմատում ենք 2019 թվականի հետ, որը մինչ այս եղել է ամենալավ տարին զբոսաշրջության ոլորտի համար, այս տարի մենք 30 % աճ ենք գրանցել առաջին 6 ամսվա ընթացքում:
2019 թվականը վերջացրել ենք 1,9 միլիոն զբոսաշրջիկով, և եթե այս տարի այսպես շարունակենք, հույս ունենք, որ 2 միլիոնը կգերազանցենք:
Այս ակտիվությունը պայմանավորված է տարբեր պատճառներով, մենք բավականին խիստ աշխատում ենք, որ Հայաստանի բրենդը ներկայացնենք միջազգային շուկայում, որ ավելի ճանաչելի դառնանք»,- ասել է նա:
Պողոսեանը նշեց Հայաստանով 3 ամենահետաքրքրված երկրները:
«Ռուսատանը միշտ եղել է մեզնով ամենահետաքրքրված երկիրը, այս տարի թվով ամենաշատ զբոսաշրջիկները Ռուսաստանից են՝ 52 %, հաջորդը Վրաստանից և Իրանից: Վերջին 10 տարվա ընթացքում այս երեք երկրներն են եղել ամենահետաքրքրվածները»,- ասել է նա: