00:00:00

ԵՄ-ն սպասում է Բրյուսելում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին, բռնությունն այլընտանք ունի․ Տոյվո Կլաար

08:59, 10 հուլիս 2023 Արտաքին քաղաքականություն

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նոր գրառում է արել իր թվիթերյան էջում.

«Խոստումով սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ: Ինչպես բազմիցս վերահաստատվել է ԵՄ-ի կողմից, չափազանց կարևոր է, որ էներգիայի աղբյուրների հոսքը վերականգնվի առանց սահմանափակումների, ինչպես նաև՝ մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը պետք է սկսվի բռնությանը այլընտրանք առաջարկելու, խիստ անհրաժեշտ վստահություն ձևավորելու և արժանապատվություն ապահովելու նպատակով: ԵՄ-ն անհամբեր սպասում է առաջիկա եռակողմ հանդիպմանը Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր