ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Twitter-ի իր էջում հայտնել է Դուբրովնիկում համաժողովի շրջանակներում իտալացի գործընկեր Անտոնիո Տայանիի հետ հանդիպման մասին:
«Դուբրովնիկում համաժողովի շրջանակներում Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ կարծիքների կարճ փոխանակում եմ ունեցել։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով` զրույցի ընթացքում քննարկված թեմաներից մեկը, ի թիվս այլ հարցերի, եղել է խաղաղ գործընթացի վերաբերյալ։
«Կշարունակենք զրույցը այս եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ»,-գրել է Միրզոյանը։