Այսօր մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի բարեկամական խմբի այցը Ֆրանսիայի Հանրապետություն։ Այցի շրջանակներում հանդիպում ունեցանք Ավինյոնի քաղաքապետ տիկին Սեսիլ Հելլի հետ, որին մասնակցում էին նաև Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար պարոն Ժիլբեր֊Լյուկ դը Վինազը, բարեկամության խմբի անդմաներ, սենատորներ, Վոկլյուզի ֆրանս֊հայկական ասոցիացիայի նախագահ տիկին Վերոնիկ Բրունան և ասոցիացիայի անդամները; Այս մասին հայտնում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը․
«Քննարկեցինք Ավինյոնի և ՀՀ համայնքների միջև առավել սերտ համագործակության հաստատման հնարավորությունները։ Ընդգծվեց ֆրանսահայ համայնքի դերակատարությունը Հայաստան֊Ֆրանսիա համագործակցության շրջանակներում։ Կարևորվեց ակտիվ խորհրդարանական կապերի պահպանման և զարգացման անհրաժեշտությունը», - նշել է նա։