00:00:00

Արմեն Աշոտյանին այցելությունները սահմանափակված են

16:42, 07 հուլիս 2023 Քաղաքականություն

Արմեն Աշոտյանին այցելությունները սահմանափակված են, նրա մոտ չեն թողնում ո՛չ պատգամավորներին, ո՛չ ընտանիքի անդամներին, միայն փաստաբանների միջոցով է հնարավոր իմանալ նրա որպիսիության մասին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրուցում հայտարարեց ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:

«Վստահ ենք, որ Արմենը ամուր, իր գաղափարական հայացքներում վճռական է, և ոչինչ չի կարող լռեցնել ո՛չ Արմեն Աշոտյանին, ո՛չ մյուս քաղբանտարկյալներին»,- ասաց Արտակ Զաքարյանը:

ՀՀԿ ԳՄ անդամը շեշտեց՝ եթե Աշոտյանը կալանավորվեր Ֆրանսիայում, ԵՄ-ն և ԱՄՆ-ն անմիջապես քաղբանտարկյալ կճանաչեին:

Հիշեցնենք, Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16-ին:

Ըստ Քննչական կոմիտեի՝ Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները: Նա Բժշկական համալսարանում չարաշահումների գործով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ավելի վաղ Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր, որ ընդդիմադիր գործչի մեղադրանքը լրացվել է, ավելացվել է ևս մեկ՝ վատնում կազմակերպելու հոդվածը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր