Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի անկեղծ ջանքերին` պահպանելով Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները, «Թվիթեր»-ում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
Նա նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ու այս մասին ասել հայ գործընկերոջը։