Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղը Թուրքիա կայցելի, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ստամբուլ կատարելիք այցի շրջանակում Զելենսկին կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։
Քննարկման հիմնական թեմաներն են լինելու երկկողմ հարաբերություններն ու «հացահատիկային գործարքը»։