ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան վաղուց պատրանքներ չունի ղարաբաղյան կարգավորման գործում դրական ներդրում ունենալու՝ Ֆրանսիայի կարողության մասին։
«Փարիզը ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզման մեջ դեր խաղաց՝ Հայաստան ուղարկելով եվրոպացի դիտորդների կասկածելի առաքելություն։ Այս ցուցադրական քայլերը ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն և սեփական նպատակներին հասնելուն»,–ասել է Զախարովան։