00:00:00

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

12:36, 06 հուլիս 2023 Արտաքին քաղաքականություն

Հուլիսի 5-ին ԱՄՆ այցի շրջանակներում հանդիպել եմ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
 
«Քննարկել ենք ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ներառյալ տնտեսական համագործակցության հեռանկարները: Կարևորել ենք տարածաշրջանային անվտանգության պահպանումը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների շարունակականությունը, ինչպես նաև Ստեփանակարտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմի ստեղծումն ու ԼՂ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր