00:00:00

Մեր անկեղծությունը ցույց տալու համար, Ադրբեջանին փոխանցեցինք ականապատ դաշտերի քարտեզները, իսկ Ադրբեջանը ոչ մի համարժեք քայլ չարեց. Փաշինյան

11:58, 06 հուլիս 2023 Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտականությունները, պարտավորությունները չկատարելու մեջ՝ միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով։ Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այստեղ նույնպես ստիպված եմ կրկնել, որ ՀՀ-ն ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր միջանցքային որևէ պարտավորություն և նման մեկնաբանություն երբևէ չի ընդունի։ Այն, որ Հայաստանը որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել, կարող է տեսնել յուրաքանչյուր ոք՝ կարդալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակմանը, ՀՀ-ն բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է դրան։ Արդեն վաղուց որոշման  նախագիծ է դրված պաշտոնական շրջանառության, որով նախատեսված է թվով երեք հսկիչ անցակետի տեղադրում ՀՀ-Ադրբեջան սահմանին՝ Հայաստանի կողմից։ Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց անգամ չի էլ նախաձեռնել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել ՀՀ-ին։

Այսինքն՝ տրամաբանությունն այն է, որ նույն որոշումը պետք է նաև Ադրբեջանի կողմից կայացվի, որպեսզի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից լինեն այդ անցագրային կետերը, որպեսզի տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն։ Ադրբեջանը չի անում սա և Ադրբեջանի մոտեցումն այդպիսին է, որովհետև նա չի հրաժարվել ՀՀ-ին շրջափակման ենթարկելու իր երեսնամյա քաղաքականությունից։ Ադրբեջանը հայկական կողմին, Հայաստանին շարունակում է մեղադրել նաև ականապատման հարցերում։ Նախ՝ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ի որոշմամբ հերքեց ականապատման հարցերում Հայաստանին ուղղված մեղադրանքները, և հետո՝ հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունն ու վճռականությունը ցույց տալու համար հայկական կողմը նախորդ տարիներին Ադրբեջանին փոխանցեց վերջինիս վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների ականապատ դաշտերի քարտեզներ, որոնց օգնությամբ այսօր Ադրբեջանում իրականացվում են ականազերծման լայնածավալ աշխատանքներ։ Իսկ Ադրբեջանը սրան համապատասխան ոչ մի համարժեք քայլ չարեց, մինչև օրս շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն», - ասաց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր