Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության ԶՈւ մի շարք զինվորականների շնորհվել են բարձր կոչումներ։ Այս մասին տեղեկանում է ՀՀ նախագահի հրամանագրերից։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,
Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Գոռ Նիկոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Կարեն Գրիգորյանին շնորհվել է
գեներալ-մայորի զինվորական կոչում,
2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։