00:00:00

Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության, սահմանադրականության, օրենքի և օրինականության մասին խոսելու իրավունք չունի․ Նաիրա Զոհրաբյան

20:11, 05 հուլիս 2023 Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել հստակ ճանապարհային քարտեզով և քայլ առ քայլ իրականացնում է իր վրա դրված առաքելությունը, ինչի համար էլ բերվել է իշխանության, «Արժանապատվության հեղափոխություն» շարժման նախաձեռնած ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը  շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը, որն այս ամբողջ ընթացքում ամեն քայլափոխի ոտնահարել ու ոտնահարում  է Սահմանադրությունը, մայր օրենքից խոսելու իրավունք չունի։

«Այսօր Սահմանադրությունից խոսում է մեկը, ով, ոտնահարելով Սահմանադրությունը, լայվով  ժողովրդին հոկտեմբերի 2-ին քսի է տալիս Ազգային ժողովի վրա։ Այսօր Սահմանադրությունից խոսում է մեկը, ով լայվով ժողովրդին կոչ էր անում հարձակվել դատական իշխանության վրա, հարձակվել Սահմանադրական դատարանի վրա։ Այսօր Սահմանադրությունից խոսում է մեկը, ով ԱԺ-ում, ոտնահարելով Սահմանադրությունը, թքելով Սահմանադրության վրա, հազար անգամ ընդունել է օրենքներ, որոնք շրջանցել են Սահմանադրությունը։ 

Նա Հայաստանի Հանրապետության միակ մարդն է, որն իրավունք չունի խոսելու Սահմանադրության, սահմանադրականության, օրենքի և օրինականության մասին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։   

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր