00:00:00

ԲԴԽ նախկին նախագահի դեմ ցուցմունք տված Անդրանիկ Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով

18:44, 05 հուլիս 2023 Քաղաքականություն

ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

«Սահմանադրության օրվա առթիվ, հայրենիքի անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Անդրանիկ Արամի Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»,- նշված է նախագահի հրամանագրում։

Նշենք, որ Անդրանիկ Սիմոնյանը նախկինում եղել է դատավոր՝ Լոռու մարզում, որը ԱԱԾ համակարգ է տեղափոխվել ու բարձր պաշտոնի նշանակվել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ ցուցմունք տալուց հետո։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր