00:00:00

Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ ԼՂ-ն. Մարիա Կարապետյանը՝ ԵԱՀԿ հանձնաժողովում

23:23, 04 հուլիս 2023 Արտաքին քաղաքականություն

Շատ կարեւոր է, որ ԵԱՀԿ վեհաժողովը կոչ անի՝ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց եւ ապրանքների շարժը: Այս մասին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին  իր ելույթում ասաց Հայաստանի ներկայացուցիչ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը:

«ԵԱՀԿ-ի եզրափակիչ փաստաթղթում կոչ է արվում Ադրբեջանին դուրս հանելի  իր զորքերը ՀՀ սուվերեն տարածքից: Երբ Ադրբեջանը անցած սեպտեմբերին  հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա, մենք հրավիրեցինք ԵՄ դիտորդական առաքելություն՝ սահմանում տիրող իրավիճակը ուսումնասիրելու եւ հաղորդելու համար: ԵՄ դիտորդները Հայաստանումեն արդեն մի քանի ամիս, բայց Ադրբեջանը մերժում է նմանատիպ առաքելության տեղակայումը իր սահմաններին: Եվրոպական խորհրդարանը երկու բանաձեւ է ընդունել, որոնք կոչ են անում դուրս հանել Ադրբեջանի զորքերը մեր տարածքից՝ հունվարի 19-ին եւ մայիսի 15-ին: Եվորպական այլ կառույցներ նույպես կոչ են արել հանել ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետությունից: Մեր կողմից՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, հասկանալով, որ ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվի  Բաքվի եւ ԼՂ ներկայացուցիչների միջեւ՝ միազգային ներկայությամբ: Ես հասկանում եմ, որ Ադրբեջանը չի ցանկանում լսել սա, քանի որ ցանկանում են շարունակել կոնֆլիկտը: Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստում է նոր ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղում, որը կոչվում է «Վրեժ 3», որը ադրբեջանի ինտեգրման քաղաքակնության «Վրեժ 1», «Վրեժ 2» գործողությունների շարունակությունն է: Սա պետք է կանգնեցնել »,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր