00:00:00

Անկախ նրանից, թե Փաշինյանն ինչ կասի, նախկին որևէ ղեկավար Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել. Օսկանյան

13:06, 04 հուլիս 2023 Քաղաքականություն

ՀՀ  նախկին որևէ նախագահ, իշխանություն երբեք Արցախը Ադրբեջանի կազմում չի ճանաչել։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Անկախ նրանից, թե Փաշինյանն ինչ կասի, ինչպես կմեկնաբանի երևույթները, այդպիսի բան չի եղել։ Փաշինյանն ՀՀ առաջին ղեկավարն է, որ նման բան է ասել և հիմա էլ փորձում է դա ֆորմալիզացնել՝ ստորագրելով համապատասխան փաստաթղթերը։ Ուղղակի դա այսօր պետք է թույլ չտալ։ Դա կլինի մեծ սխալ և այդ արարքի համար մենք սերունդներով կզղջանք»,-հավելեց նա։

Հարցին, թե այս իրավիճակում դիվանագիտական ելք արդյո՞ք կա՝ Օսկանյանը պատասխանեց.«Ես բազմիցս ասել եմ, որ այսօր լրջագույն այլընտրանք կա նրան, ինչ Փաշինյանն այսօր փորձում է անել։ Պատերազմը, որ հաճախ փորձում են մեզ մատուցել որպես անխուսափելի բան, միանշանակ ասեմ, որ դա ոչ միայն անխուսափելի չէր, այլ պատերազմը բացառված էր։ Պատերամզը Փաշինյանը բերել է մեր ժողովրդի գլխին՝ իր սխալների պատճառով։ Ինձ համար երկու կարծիք չկա, ես ուղղակի վստահ եմ դրա մեջ և դրա փաստերը բոլորի համար ակնհայտ են»։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր