00:00:00

Ֆրունզը հանճարեղ դերասան էր, հայրաքաղաքի՝ Գյումրու կոլորիտն իր մեջ կրող, անսպառ սիրով լցված մայրաքաղաքի՝ Երևանի նկատմամբ․ Թանդիլյան

12:33, 04 հուլիս 2023 Տեսանյութեր

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՛ լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր»,- ասել է Մհեր Մկրտչյանը:
Այսօր հայ թատրոնի ու կինոարվեստի բացառիկ հերոսներից, մեծանուն մարդու և դերասանի՝ Մհեր Մկրտչյանի 93-ամյակն է։
Վարպետը, իսկապես, կարողանում էր խաղալ ամեն դեր, նա յուրաքանչյուր հերոսի հետ կերտում էր կերպար, որը սիրվում, ընդունվում և դառնում էր բոլորինը։ Իր խաղով բոլորին ուրախացնող և հուզող տաղանդավոր դերասանին «ուրախ-տխուր մարդ» էին անվանում։
Ֆրունզը հանճարեղ դերասան էր, հայրաքաղաքի՝ Գյումրու կոլորիտն իր մեջ կրող, անսպառ սիրով լցված մայրաքաղաքի՝ Երևանի նկատմամբ։ Եվ այս սերն ու հայրենասիրությունն արտահայտվում էին դերասանի բոլոր կերպարներում։
 
 
 
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր