00:00:00

Հիվանդությունը երիտասարդացել է․ հսկայական չափերի գոյացություն է հեռացվել երեխայի ստորին ծնոտից

15:24, 01 հուլիս 2023 Առողջություն

Ատամի ծկթման բացակայության պատճառով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է դիմել 9 տարեկան երեխա: Զննմամբ պարզվել է, որ նրա մոտ առկա է թույլ արտահայտված ասիմետրիա՝ ի հաշիվ ստորին ծնոտի աջ կեսի արտափքման: Ներբերանային զննմամբ պարզվել է, որ լորձաթաղանթի անցման ծալքը ստորին ծնոտի աջ կեսում՝ վեստիբուլյար կողմից, թույլ արտափքված է: Հայտնում են ԲԿ-ից։

Բուժկենտրոնում կատարվել է ռենտգենաբանական և ՀՇ հետազոտություն, համաձայն որի՝ հայտնաբերվել է հսկայական չափերի գոյացություն ստորին ծնոտի աջ կեսում՝ թմբիկավոր մակերեսով, անհարթ եզրերով:

Բաժանմունքի վարիչ Արմեն Ավագյանի ղեկավարությամբ բուժկենտրոնի պրոֆեսիոնալ վիրաբուժական թիմը՝ ի դեմս Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժներ Ռոզա Կարապետյանի և Լուսինե Թովմասյանի, բարեհաջող կատարել է գոյացության հեռացում՝ պահպանելով ոսկրի ամբողջականությունը:

Պացիենտը շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո՝ ստորին ծնոտի շարունակական աճը վերահսկելու նպատակով:

Նշենք՝ վերջին տասնամյակների դիտարկումները ցույց են տալիս, որ դիմածնոտային շրջանի ախտահարումների մեջ ուռուցքների տեսակարար կշիռը շարունակական աճ է արձանագրում: Ցավալիորեն, նկատվում է նաև այս հիվանդության երիտասարդացում, և երբեմն անգամ դրանք հայտնաբերվում են պատահականորեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր