00:00:00

Հայաստանը կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը

12:58, 01 հուլիս 2023 Արտաքին քաղաքականություն

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երեւանում: Որոշումը վեհաժողովի Մշտական հանձնաժողովը կայացրել է հունիսի 30-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան (ամառային) նստաշրջանի ընթացքում:

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, խորհրդաժողովի պատվիրակներին հրավիրելով Հայաստան, նշել է.

«Անվտանգային մարտահրավերները շարունակում են ցնցել ԵԱՀԿ տարածաշրջանը, եւ այս պայմաններում միջխորհրդարանական համագործակցությունը եւ երկխոսությունն ավելի են կարեւորվում: Վեհաժողովի աշնանային նստաշրջանը Երեւանում անցկացնելով՝ վեհաժողովի անդամները հնարավորություն կունենան անդրադառնալ եւ մտքեր փոխանակել Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերների ու դրանց հետեւանքների մասին»:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական հարթակը միավորում է ավելի քան 320 պատգամավորի 57 անդամ երկրից: Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ առաջ մղելով ԵԱՀԿ համապարփակ անվտանգության նպատակները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր