Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բրիտանա-նիդերլանդական Shell ընկերության ԱՊՀ եւ Մերձավոր Արեւելքի երկրների գծով փոխտնօրեն Ջոանա Քուենսբերգի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են կառավարությունից։
«Վարչապետը ողջունել է հեղինակավոր ընկերության մուտքը հայկական շուկա, որի առաջին բենզալցակայանը հունիսի 29-ին բացվել է Երեւանում: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ընկերությունն իր գործունեությամբ նոր որակ եւ բիզնես մշակույթ կներդնի հայկական շուկայում: Վարչապետն ընկերությանը մաղթել է հաջողություններ եւ ընդգծել, որ Կառավարությունը շարունակելու է հետեւողական քայլերը բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ:
Ջոանա Քուենսբերգը շնորհակալություն է հայտնել Կառավարությանը՝ ՀՀ-ում Shell ընկերության ներգրավմանն աջակցելու համար եւ մանրամասներ փոխանցել հետագա ծրագրերի վերաբերյալ: Տեղեկացվել է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է Երեւանում եւ բոլոր մարզերում գործարկել 25 բենզալցակայան, որտեղ կմատուցվեն նաեւ տարբեր այլ ծառայություններ»,- նշված է հաղորդագրությունում։