00:00:00

Սահմանազատման գործընթաց, զորքերի հետքաշում, միջազգային մեխանիզմի ձևավորում. այս հարցերի շուրջ հետագա քննարկման անհրաժեշտություն կա. ԱԳՆ մամուլի խոսնակ

12:12, 30 հունիս 2023 Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ում ընթացող բանակցությունների ժամանակ Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։

«Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք», - հայտնել էին ԱԳՆ-ից։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնեց, թե որ հարցերի շուրջ հետագա քննարկման անհրաժեշտություն կա։

«Այդ հոդվածներն են սահմանազատման գործընթացը, զորքերի հետքաշում, միջազգային մեխանիզմի ձևավորում»,-տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր