Իրապես հուլիսի 4-ը հատուկ տեղ է զբաղեցնում ամերիկացիներկ սրտերում՝ որպես ազատության եւ ժողովրդավարության սկզբունքների օր: Այս մասին ԱՄՆ դեսպանատան մոտ ԱՄՆ անկախության տոնին նվիրված միջոցառմանը ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ շնորհավորելով ԱՄՆ անկախության տոնըմ որը նշվում է հուլիսի 4-ին:
«Այս օրը հիշեցնում է մեզ այն ճանապարհի մասին, որն անցել է ԱՄՆ-ն եւ այն հսկայական առաջընթացի մասին, որ ԱՄՆ-ն ձեռք է բերել ազատության եւ արդարության հաստատման գործում: Մեր ժողովուրդները, թեեւ աշխարհագրորեն հեռու են գտնվում իրարից, միավորված են ընդհանուր արժեքներով՝ ժողովրդավարության, ազատության եւ մարդու իրավունքների նկատմամբ հավատարմությամբ: ԱՄՆ անկախության հռչակագրում ամրագրված այս սկզբունքները հոգեհարազատ են նաեւ հայ ժողովրդին, որն իր պատմության ողջ ընթացքում պայքարել է այդ սկզբունքների առաջմղման համար»,-ասել է նա:
Գրիգորյանը շնորհավորել է նաեւ ԱՄՆ հայ համայնքին եւ ասել, որ հպարտ ենք՝ ամերիկահայերը նշանակալի ներդրում են ունեցել ամերիկյան հասարակության կայուն զաևգացման գործում:
Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի գործընկերությունը շարունակաբար ընդլայնվում է՝ հասնելով ռազմավարական երկխոսության մակարդակի:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս ԱՄՆ հետ առեւտրատնտեսական կապերի խորացմանը»,-ասել է նա:
Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄն-ին ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու, օերնքի գերակայությունը ամրապնդելու, թափանցիկությունը խթանելու, կոռուպցիայի դեմ պխայքարում աջակցության համար: