Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլխի եղբայրը ավելի վաղ դիմել էր կառավարություն՝ խնդրելով իրեն ներում շնորհել և ազատ արձակել։
Ահաբեկչության գործով ցմահ ազատազրկված են նաև հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը և ևս երեք հոգի։
Նախագահը Նաիրի Հունանյանի եղբորը ներում շնորհելու դիմումի մասին որոշում է կայացրել

16:48, 29 հունիս 2023 | Քաղաքականություն
Նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը՝ ցմահ ազատազրկված Կարեն Հունանյանին։
Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը հրապարակված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում։ Մերժման պատճառների մասին չի հաղորդվում։
Հրամանագիրը ստորագրվել է հունիսի 26-ին։

Լրահոս