00:00:00

Բաքուն Հայաստանից կրկին պահանջում է «դուրս բերել զորքը Ադրբեջանի տարածքից»

17:37, 28 հունիս 2023 Քաղաքականություն

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ «Ադրբեջանն ընդամենը պատասխանել է ռազմական սադրանքին, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել»։

Ադրբեջանցի պաշտոնյան, արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, պնդել է՝ «Հայաստանը պետք է ամբողջովին դուրս բերի զորքը Ադրբեջանի տարածքից»։

«Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու փոխարեն Հայաստանը պետք է իր պարտավորությունները կատարի և հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թե՛ խոսքով, թե՛ գործով»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը։

Փաշինյանն այսօր ավելի վաղ Թվիթերում գրառում է կատարել՝ միջազգային հանրությանը կոչ անելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները և անվտանգությունն ապահովելու գործնական քայլեր ձեռնարկել:

«Մինչ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է, այս գիշեր անօդաչու թռչող սարքի կիրառմամբ ադրբեջանական հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել», - գրել է Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր