00:00:00

Քննարկվել են Հայաստանում ապահովագրական ոլորտում առկա բացերը և ոլորտի զարգացման հնարավորությունները

09:31, 27 հունիս 2023 Տնտեսություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության, «Տալանքս խմբի», «Ցե-Քյու ներդրումային խմբի» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերությունների հետ ձևավորված համագործակցությանն առնչվող հարցերը: Այդ համատեքստում կարևորվել է կենսաթոշակային կուտակային համակարգի գործունեության ուղղությամբ ընկերությունների և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի արդյունքները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ապահովագրական ոլորտում առկա բացերի և ոլորտի զարգացման հնարավորությունների շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր