00:00:00

Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է. Թինի Քոքս

20:07, 26 հունիս 2023 Արտաքին քաղաքականություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Բաքվին՝ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին և բացել Լաչինի միջանցքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հնարավոր լինի օգնություն հասցնել:  

«Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, սակայն դա Ադրբեջանի կառավարությանն իրավունք չի տալիս այդ մարդկանց հետ անել այն, ինչ ուզում է: Լաչինի միջանցքի արգելափակումը լուրջ աղետի պատճառ կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղում ապրող հազարավոր մարդկանց համար, որոնք կախված են Հայաստանի հետ միջանցքից: Այն փակված է, և դա Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտում է: Վեհաժողովը խստորեն կոչ է անում Ադրբեջանին հետևել ստանձնած պարտավորություններին, վերաբացել միջանցքը, որպեսզի հնարավոր լինի օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ»,- ասել է ԵԽԽՎ նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր