Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով առաջիկայում ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Սա իհարկե չի նշանակում, որ Խզմալյանն անգործ է մնալու։ Մեզ հայտնի դարձավ, որ որոշում է կայացվել Արա Խզմալյանին նշանակել Մատենադարանի տնօրենի պաշտոնում։ Այն տևական ժամանակ է տնօրեն չունի, պարտականությունները կատարում է Կարեն Մաթևոսյանը։ Մատենադարանի տնօրեն ընտրում է հոգաբարձուների խորհուրդը։
Այն ղեկավարում է ԿԳՄՍ նախարարար Ժաննա Անդրեասյանը։ Խորհրդի կազմում են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, նախագահի օգնականը, ԱԳ փոխնարար Վահան Կոստանյանը և իշխանական այլ ներկայացուցիչներ։ Սա ինքնին ենթադրում է, որ տնօրենի ընտրության հարցում անակնկալներ չեն լինի և Արա Խզմալյանը կնշանակվի այդ պաշտոնում։
Irakanum.am