00:00:00

Մտահոգիչ է, որ իշխանությունները փորձ են անում խոչընդոտել «Հայաքվե» նախաձեռնության գործողությունները

15:54, 26 հունիս 2023 Քաղաքականություն

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման միակ արդյունավետ ճանապարհը «Ապրելու երկիր» կուսակցությունը տեսնում է ժողովրդի վստահությամբ իրականացվող ամբողջական իշխանափոխության միջոցով, ինչի մասին կուսակցությունը պարբերաբար հայտարարել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Միևնույն ժամանակ, ողջունում և աջակցում եմ Արցախին նվիրված ցանկացած նախաձեռնություն, որն առնվազն կարող է վերահաստատել հայ ժողովրդի հստակ դիրքորոշումը Արցախի հարցով, այն է՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

Մտահոգիչ է, որ իշխանությունները փորձ են անում խոչընդոտել «Հայաքվե» նախաձեռնության գործողությունները, ինչը հստակ ամրագրված է օրենսդրությամբ։

«Ապրելու երկիր» կուսակցությունը Նոյեմբերյան, Ալավերդի, Տաթև համայնքներում, որպես իշխանություն, օրենքի շրջանակներում լիակատար աջակցում է նախաձեռնությանը, միևնույն ժամանակ, մեր համայնքային թիմերը պատրաստ են աջակցել ստորագրությունների հավաքման մասով, ինչի մասին տեղեկացված է «Հայաքվեի» նախաձեռնող խումբը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր