ԱԺ-ն Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել․ կիսատ մնացած հարցերը պետք է այս արտահերթին քննարկվեն։
Նշենք, որ հատուկ ընթացակարգով է անցկացվելու նիստը, այսինքն՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծերը քննարկվելու են 24 ժամվա ընթացքում, իսկ նախագծերի վերաբերյալ առաջարկներ կարող են ներկայացվել երեք ժամվա ընթացքում։
Նշենք, որ ընդդիմությունը չի մասնակցում արտահերթ նիստին, ՔՊ-ն միանձնյա է քվորում ապահովել։ Նիստին այս պահին ներկա է 54 պատգամավոր։
«Ունենք փաթեթներ, որոնք անհետաձգելի են, և պետք է քննարկվեն ու ընդունվեն հնարավորինս հրատապ կարգով»,- արտահերթ նիստ հրավիրելու հիմքը ներկայացնելիս ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։