00:00:00

Արցախում իրականացվել է շուրջ 15 մլրդ դրամի ծրագիր. Հայկակ Արշամյան

11:25, 24 հունիս 2023 Քաղաքականություն

2022 թվականի ընթացքում իրականացվել է 17 մլրդ 600 մլն դրամի ավելի քան 40 լայնածավալ ծրագիր, որոնց մի մասն ավարտվել է, մյուս մասն էլ կավարտվի այս տարի՝2023 թվականին։ Այս մասին ասել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի տարեկան 33–րդ նիստի ժամանակ ներկայացնելով Հիմնադրամի 2022 թվականի գործունեությունը և ֆինանսական հաշվետվությունը։

Նա նշել է, որ հիմնադրամն իր գործունեության թիրախում է պահում համայնքներում առկա ամենակարևոր սոցիալական մարտահրավերները, որոնք խոչընդոտում են մարդկանց իրենց հայրենի բնակավայրերում արժանապատիվ ապրելուն։Նրա արձանագրմամբ սահմանպահ համայնքներին կենսունակություն հաղորդելը թույլ է տալիս սահմանին բնակվող հազարավոր մարդկանց ապրել ու արարաել իրենց հայրենի բնակավայրերում։

«Հիմնադրամի բարեգործական ծրագրերն իրենց մեջ ներառում են տարբեր ոլորտներ. բնակարանաշինություն 11,2 մլրդ դրամ, առողջապահություն 286 մլն դրամ, կրթություն 525 մլն դրամ, ճանապարհաշինություն 4,3 մլրդ դրամ, վերականգնվող էներգիա 112 մլն դրամ, ջրամատակարարաում 574 մլն դրամ, սոցիալական աջակցություն 203.5 մլն դրամ, մշակութային ծրագրեր 123 մլն դրամ և այլն։ Ընդ որում միայն Արցախում իրականացվել է դրանից շուրջ 15 մլրդ դրամի ծրագիր»,- նշել է նա։

Նիստին մասնակցում են Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնյաներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր