00:00:00

Նիկոլ Փաշինյանի ուղերձը դատարանների անկախության վերաբերյալ ողջունելի է

14:40, 21 մայիս 2018 Իրավական

Հասարակության, այդ թվում՝ փաստաբաններիս երազանքն է ունենալ անկախ դատարան, որն անաչառ քննության արդյունքում կայացնում է արդարդատական ակտ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը դատարանների անկախության վերաբերյալ ողջունելի է: Դատական իշխանության նկատմամբ «հսկողական լիազորություններից» հրաժարվելը, լուրջ հեռատեսություն և իմաստություն է պահանջում: Բայցսա է իրական արդարադատության համակարգը կայացնելու ճանապարհը: Գլխավոր խաղի կանոնները ներկայացված են: Հաջորդիվ, կարծում եմ պետք է վերանայել դատավորների սոցիալական երաշխիքները: Դատավորների անկախությունը պահանջում է նաևտնտեսական անկախություն: Պետք է բարձրացնել դատավորների աշխատավարձը, լուծել ծանրաբեռնվածության նվազեցման և դատավորներիորակավորման բարձրացման հարցերը: Վստահ եմ, որ անկախ դատական իշխանությունը նպաստելու է ներդրումների ավելացմանը, մարդկանց իրավունքների խախտումների նվազեցմանը ևարդարության հաստատմանը: Իսկ դատավորները պետք է հիշեն Ֆրենսիս Բեկոնի (1561-1626) խոսքը՝ իրենց գործն օրենքը մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը: ՀՀ փաստագբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր