00:00:00

Հասկացել եմ, որ չպետք է խմեմ, դրանից դրդված շպրտել եմ ձեռքիցս․ Փարաքարի համայնքապետը՝ գիշերային ակումբում կատարվածի մասին

21:55, 22 հունիս 2023 Մամուլ

Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը վստահեցնում է՝ անցած ամիս Թաիրովի գիշերային ակումբներից մեկում իր անվանն առնչվող միջադեպի ժամանակ ինքը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել:

«Ես վեճի մեջ չեմ եղել, ընդհանրապես գինովցած չեմ եղել այդ օրը։ Ուղղակի դա արարք էր, որը անկախ ամեն ինչից՝ ստացվեց: Երեւույթը սիրուն չէր, ես վիրահատված եմ եղել, այդ ընթացքում հասկացել եմ, որ չպետք է խմեմ, օգտագործեմ այդ խմիչքը, դրանից դրդված շպրտել եմ ձեռքիցս։ Դա է եղել, ուրիշ ոչ մի բան չկա»,-Aravot.am-ին պատմեց Դավիթ Մինասյանը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերային ակումբում համայնքապետը ձեռքի բաժակն է նետել պատին: Մեր հարցին՝ իսկ ձեզ ստիպո՞ւմ էին խմել, համայնքապետը պատասխանեց՝ ոչ, ինձ ոչ ոք չի կարող ստիպել:

Համայնքապետն ասաց, որ գիշերային այդ ակումբում իր մասնակցությամբ ոչ մի վեճ, հայհոյանք չի եղել. «Դա սուտ է, չի համապատասխանում իրականությանը: Ես չեմ էլ փորձել, որ խմեմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր