00:00:00

«Անհեթեթ» է Լաչինի ճանապարհի շրջափակման՝ Փաշինյանի հայտարարությունները․ Ադրբեջանի ԱԳՆ

19:38, 22 հունիս 2023 Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում հնչեցրած հայտարարություններին:

«Անհեթեթ» են որակել վարչապետ Փաշինյանի հայտություններն առ այն, որ Ադրբեջանի՝ Լաչինի ճանապարհի ապօրինի շրջափակումը խախտում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը․

«Մեկ անգամ ևս հիշեցնում ենք Երևանին, որ հենց հունիսի 15-ին Լաչինի սահմանային անցակետում Հայաստանի զինված ուժերի սադրանքն էր, որ խանգարեց քաղաքացիական անձանց անվտանգ անցումն անցակետով»,- նշվում է հաղորդագրության մեջ․

Ադրբեջանական կողմը կրկին հերքում է արցախահայերի՝ հումանիտար ճգնաժամում հայտնվելու փաստը.

«Ադրբեջանը վճռական է իրականացնել համապատասխան անհրաժեշտ միջոցառումներ՝ Ղարաբաղի հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ։ Հայաստանն այս հարցը օգտագործում է խաղաղ գործընթացը շահարկելու և խոչընդոտելու նպատակով։ Հայտարարությունը, թե Հայաստանը խաղաղության հաստատման համար բոլոր ջանքերը գործադրող կողմ է, անկեղծ չէ»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր