00:00:00

Արեւմուտքն, ըստ երեւույթին, մտադիր է կռվել Ռուսաստանի դեմ մինչեւ վերջին ուկրաինացին. Պուտին

15:45, 22 հունիս 2023 Առողջություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցությունում ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերի մոբիլիզացիոն ռեսուրսն անսպառ չէ, բայց արեւմտյան դաշնակիցները, ըստ երեւույթին, մտադիր են «կռվել Ռուսաստանի դեմ մինչեւ վերջին ուկրաինացին»,- տեղեկացրել է «Կոմերսանտը»։

 

«Տեխնիկան, իհարկե, կարելի է լրացուցիչ էլ մատակարարել, բայց ահա մոիբիլիզացիոն ռեզերվն անսպառ չէ։ Ըստ երեւույթին, Ուկրաինայի արեւմտյան դաշնակիցներն իսկապես որոշել են կռվել Ռուսաստանի դեմ մինչեւ վերջին ուկրաինացին»,- ասել է Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի տվյալները Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին։

 

Անվտանգության խորհրդի եւ պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ՝ ուկրաինական բանակի կորուստները գերազանցում են 13 հազարը։ Ընդ որում՝ պետության ղեկավարը նշել է, որ ռուս հրամանատարները պետք է հաշվի առնեն, որ Ուկրաինայի ԶՈւ ռեզերվներն սպառված չեն եւ ռազմավարական մի շարք ռեզերվներ դեռ չեն գործադրվել։

 

Երեկ՝ հունիսի 21-ին, Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ուկրաինական բանակը անձնակազմի եւ տեխնիկայի լուրջ կորուստներ է կրում հակահարձակման ընթացքում, որը, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, սկսվել է հունիսի 4-ին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է լուրջ դիմադրության մասին, որին Ուկրաինայի ԶՈւ-ն բախվում է հակահարձակման ընթացքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր