00:00:00

Եթե որևէ չինովնիկ մեղադրվում է կոռուպցիայի համար, ասում է՝ հետապնդում է, դատավորն էլ, թե ճնշում է. Մինասյան

13:52, 22 հունիս 2023 Քաղաքականություն

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը, առաջիկայում ՀՀ կառավարությունը կներկայացնի Ազգային ժողովի վավերացմանը:

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

«Հռոմի ստատուտի հետ կապված անցած շաբաթ աշխատակազմը, պատասխանելով ԶԼՄ հարցադրումներին, ներկայացրեց, որ առաջիկայում ուղարկելու է, կարծեմ շաբաթների հարց է»,- նշեց նա:

Խոսելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի՝ դատավորների նկատմամբ ճնշումների վերաբերյալ ԶԼՄ-ների հայտարարությունների մասին՝ նախարարն ասաց. «Կարեն Անդրեասյանի հետ կապված ԶԼՄ հայտարարությունները, իմ կարծիքով, բամբասանքներ են, նույնիսկ ընթացակարգային լավ չեն պատկերացնում՝ ԲԴԽ անդամի հետ կապված կարգավորումները որոնք են: Ուղղակի, իմ խորին համոզմամբ, պաշտպանվող կողմը բոլոր ձևերով փորձում է ակնհայտ կարգապահական գործի հետ կապված ինչ-որ մեկնաբանություններ անել, բայց դա իրենց պաշտպանական ստրատեգիան է:

Բնական է, որ իրավախախտները, որոնք ենթարկվել են պատասխանատվության, պետք է ինչ-որ ձևով պաշտպանվեն: Օրինակ՝ եթե մեկը մեղադրվում է կոռուպցիայի մեջ՝ որևէ չինովնիկ՝ նախկին կամ ներկա, ասում է, որ սա քաղաքական հետապնդում է, եթե դատավորը բռնվում է իրավախախտ գործունեության մեջ, պետք է ասի, որ ճնշում է: Բոլորն իրենց ձևով պաշտպանվում են: Նորմալ է, մենք էլ ժողովրդավար երկրում ենք, բոլորի կարծիքը լսում ենք, բայց չենք շեղվում մեր օրակարգից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր