00:00:00

Իրավիճակը ժամ առ ժամ սրվում է, պաշարները սպառվում են, պլանային բժշկական օգնության կարիքները չեն սպասարկվում. Անահիտ Ավանեսյանը՝ Արցախի մասին

12:58, 22 հունիս 2023 Առողջություն

Բոլոր գերատեսչությունները բոլոր խողովակներով անում են ամեն ինչ, որպեսզի Արցախում ստեղծված իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի և վերականգնվի բնականոն տեղաշարժը թե՛ մարդկանց, թե՛ ապրանքների, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Իրավիճակը ժամ առ ժամ սրվում է, պաշարները սպառվում են։ Բացի դրանից, երբ պլանային բժշկական օգնության կարիքները չեն սպասարկվում, դրանք դառնում են անհետաձգելի բժշկական օգնության կարիք։ Սպասում ենք, որ իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի և մենք հնարավորություն ունենանք Երևանում սպասարկելու մեր պացիենտներին», - ասաց նախարարը։

Ավանեսյանն ասաց, թե Ստեփանակերտի հիվանդանոցը հագեցած է, ունի մասնագիտական թիմ, բայց կան նեղ մասնագիտական ուղղություններ, որոնք հնարավոր է սպասարկել միայն Երևանում։

«Եվ անհրաժեշտ է, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը լինի ազատ՝ տեղաշարժման համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր