Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Բաքվի հանձնառությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։
«Քննարկել ենք Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության հեռանկարները»,- գրել է Բայրամովը՝ Twitter-ում: