00:00:00

Իրանը հերքել է Մեծամորի ատոմակայանի թափոններով Արաքս գետի աղտոտման մասին լուրերը

19:34, 21 հունիս 2023 Արտաքին քաղաքականություն

Իրանի միջուկային կարգավորման վարչությունը  (INRA) հայտնել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արաքս գետում ռադիոակտիվ աղտոտվածություն մինչ այժմ չի հայտնաբերվել. փոխանցում է Irna–ն:

Արաքս գետում ռադիոակտիվ նյութերի հետ կապված մշտադիտարկում է իրականացվում տարին մեկ անգամ, և առաջիկայում այդ տարածքում կտեղադրվեն նաև առցանց մոնիտորինգի սարքեր։

Ըստ Իրանի միջուկային կարգավորման վարչության փորձագետների՝ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի և Արաքս գետի միջև հեռավորությունը մեծ է, և անհավանական է, որ այս կայանից կեղտաջրերը հայտնվեն գետում և աղտոտեն այն ռադիոակտիվ նյութերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր