00:00:00

Գայանե Հակոբյանը մեկնել է Եգիպտոս. նա հանգստանում է Շարմ էլ Շեյխում

23:32, 20 հունիս 2023 Քաղաքականություն

Հունիսի 18-ին «Որդիների կանչ»  ՀԿ-ն հայտարարություն էր տարածել, հայտնելով, որ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) հեռացնել ՀԿ-ի շարքերից։ «Պատճառը նրա հետ ունեցած գաղափարական ընդգծված տարաձայնություններն են»,-ասված էր ՀԿ-ի հայտարարության մեջ։
Ինքը՝ Գայանե Հակոբյանը այս որոշումը մինչ օրս չի մեկնաբանել, միայն այդ օրը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել։ «Պարզապես լռել… հազարավոր արժեքավոր բառերի փոխարեն»,-գրել էր նա։

Իսկ այսօր արդեն պարզ դարձավ, որ Գայանե Հակոբյանը մեկնել է հանգստի՝ Եգիպտոս։ Նա ֆեյսբուքյան իր էջում «չեկին» է եղել, հայտնելով, որ գտնվում է Շարմ-էլ-Շեյխում։ Նրա այդ հրապարակման տակ, մի քանի օգտատեր բարի հանգիստ են մաղթել։

Հիշեցնենք, որ դատարանը չորս տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել  վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման համար մեղադրվող Գայանե Հակոբյանին՝ մեկ տարի փորձաշրջանով։
Դատարանը նաև Հակոբյանին դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ արձակելու որոշում էր կայացրել։
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով քննությունը ընթացել  էր փակ դռների հետևում, թե ինչու, հստակ չէ։
Հակոբյանի փաստաբանները նիստի մեկնարկին տեղեկացրել էին, որ նա որոշել է հրաժարվել իրենց ծառայություններից՝ պարզաբանելով՝ իրենց պաշտպանական մարտավարության հարցում տարաձայնություններ կան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր