00:00:00

Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Մեսրոպ Առաքելյանը

22:25, 20 հունիս 2023 Քաղաքականություն

Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության համահիմնադիր, քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության ֆեյսբուքյան էջը։
 
Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Մեսրոպ Առաքելյանի քաղաքական և կառավարման լուրջ փորձառությունը, հմտությունները և հանրության հետ արդյունավետ շփում կազմակերպելու նրա կարողությունները։
Մեսրոպ Առաքելյանը համակարգել է նաև ՏԻՄ ընտրություններում կուսակցության նախընտրական շտաբերը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը հիմնադրումից անմիջապես հետո՝ նախորդ 2 տարիների ավագանու ընտրությունների արդյունքում ներկայացված է 18 համայնքում, համատեղ կառավարում է իրականացնում Տաթևում և հաղթել է Ալավերդի, Նոյեմբերյան համայնքներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր