ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն Փարիզում քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Պապիկյանը Ֆրանսիայում է աշխատանքային այցով։
Պապիկյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
Փարիզում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը` զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ, հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը:
«Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի են ունեցել քննարկումներ` կապված 2022 թ. սեպտեմբերի 27-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ներկայիս ընթացքի շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։