00:00:00

Եվրոպական խորհրդարանի պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:11, 20 հունիս 2023 Քաղաքականություն

Հայաստանում են Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենի եւ Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությունները:

Հյուրերը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ հունիսի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակությունների անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթանալով Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին` Բերտ- Յան Ռուիսենը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Շատ շնորհակալություն շրջայցի համար: Ցուցադրությունը շատ հուզիչ է: Այն ցույց է տալիս հայերի ողբերգական ճակատագիրը: Մենք չպետք է մոռանանք սարսափելի արարքները եւ պետք է կենդանի պահենք այս ցեղասպանության հետ կապված հիշողությունները»,- նշել է նիդերլանդացի պատգամավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր