ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստը՝ նեղ կազմով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 19-20-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մինսկում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։