Այսօր Մինսկում տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը:
Հանդիպման մասնակիցները կամփոփեն ՀԱՊԿ շրջանակում համագործակցության արդյունքները և կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարները։
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է մի շարք համատեղ փաստաթղթերի հաստատում։