00:00:00

Առաջարկեցի Աղդամը փոխարինել Հադրութով, Ալիևը մերժեց. Փաշինյան

11:39, 20 հունիս 2023 Քաղաքականություն

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Եռակողմ հայտարարության շուրջ բանակցությունները սկսվել են 2020 թվականի նոյեմբերի 6-ին։

Նա նշեց, որ համաձայնել է բանակցություններին՝ պայմանով, որ դրանում չլինեն Շուշին և ՀՀ տարածքով միջանցքին վերաբերող դրույթներ, ինչպես նաև առաջարկելով Աղդամը վերադարձնել Հադրութի դիմաց, որը հսկողության տակ է առել Ադրբեջանը։

 

«Շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի ընդունում Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը և, ի վերջո, քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարեցման մասին, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու մասին, այդտեղ և ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին»,-ասաց Փաշինյանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր