00:00:00

Կարմրուկով 1 հիվանդը կարող է վարակել 12-18 անձի․ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

21:39, 19 հունիս 2023 Առողջություն

Կարմրուկը բարձր վարակելիություն ունեցող, սակայն պատվաստումներով կանխարգելվող հիվանդություն է: Կարմրուկով 1 հիվանդը կարող է վարակել 12-18 անձի:

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Հիվանդի հետ շփված 10 անձից 9-ը (ովքեր չեն պատվաստվել կամ նախկինում հիվանդացել) հիվանդանում են:

Հիվանդության դեմ պատվաստանյութերն անվտանգ են, արդյունավետ և հասանելի ավելի քան 50 տարի:

2000-2021 թվականներին կարմրուկի դեմ պատվաստանյութերը ամբողջ աշխարհում փրկել են ավելի քան 56 միլիոն կյանք:

1 տարեկանում և 4-ից 6 տարեկանում կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստումը պաշտպանում է կարմրուկից և կարմրուկի բարդություններից:

Թերի պատվաստված կամ նախկինում չհիվանդացած անձանց խորհուրդ է տրվում ստանալ ԿԿԽ պատվաստում՝ հղիություն պլանավորելուց առնվազն 1 ամիս առաջ:

Պատվաստվելով` պաշտպանում ենք ոչ միայն մեզ, այլև պատվաստման հակացուցումներ ունեցող անձանց (մինչև 6 ամսական երեխաներ, հղիներ, իմունային անբավարարությամբ անձինք):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր