00:00:00

ՀՀ քաղաքացիները կկարողանան Վրաստան մուտք գործել նույնականացման քարտով. Վահան Կոստանյան

13:08, 19 հունիս 2023 Քաղաքականություն

2020 թվականի մարտի 3-ին Հայաստանի և Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է երկու երկրների կառավարության միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին մտադրությունների հուշագիրը: Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որն էլ կնքվել է 2023 թվականի հունվարի 12-ին:

Այս մասին այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ նշելով, որ նախագիծն արդեն ներկայացվել է Աժ: Այն ենթադրում է, որ ՀՀ քաղաքացիները կկարողանան Վրաստան մուտք գործել նույնականացման քարտով։

«Անկախությունից ի վեր Վրաստանի հետ բարիդրացիական և գործընկերային հարաբերությունների զարգացումը հանդիսանում է ՀՀ ազգային քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: Մեր երկու պետությունների միջև գործում է շուրջ 80 միջազգային պայմանագիր: ՀՀ կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերվող հատվածում նշվում է Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը»,- ասել է Կոստանյանը:

Ըստ Կոստանյանի՝ ներկայում անձը հաստատող փաստաթղթով Հայաստանի քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչև մեկ տարի ժամկետով, իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր մեկ տարվա ընթացքում։

«Հայաստանի և Վրաստանի միջև գործում է քաղաքացիների համար առանց մուտքի վիզանների այցելության ռեժիմ, որը սահամանվում է 1993 թվականի մայիսի 19-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի հանրապետության քաղաքացիների իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին համաձայնագրով»,-ասել է Կոստանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր