00:00:00

Վահիդ Սահակյանը՝ Գայանե Հակոբյանին ՀԿ-ից հեռացնելու որոշման մասին

18:29, 18 հունիս 2023 Քաղաքականություն

«Որոշումը էդ երեխու վերցնելն էր, ինքն էր որոշել, պիտի այդպես չլիներ։ Էդ տղուն տանելը (նկատի ունի Աշոտ Փաշինյանին), ընդհանրապես եթե որեւէ գործողություն կատարվում է, մենք պիտի ՀԿ-ի հետ համաձայնացնենք։ Պետք էր ընդհանուր խորհուրդը համաձայն լիներ, պահի տակ որոշում կայացնել որեէ մեկս իրավունք չունենք իրականացնելու»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Որդիների կանչ» ՀԿ նախագահ Վահիդ Սահակյանն, անդրադառնալով Գայանե Հակոբյանին՝ ՀԿ-ի շարքերից հեռացնելու որոշմանը։

Նշենք, որ երեկ ՀԿ-ն հայտարարություն էր տարածել, հայտնելով, որ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) հեռացնել ՀԿ-ի շարքերից։ Պատճառը նրա հետ ունեցած գաղափարական ընդգծված տարաձայնություններն են։

Վահիդ Սահակյանն ասաց, որ բացի այդ Գայանե Հակոբյանն այս պահին չի կարող ակտիվ գործունեությամբ զբաղվել, նրան պայմանական են ազատ արձակել։

Հարցին, թե կան տեղեկություններ, որ Գայանե Հակոբյանը մեղադրել է ընդդիմադիրներին, որ տեղի ունեցածը քաղաքականացնում են, Վահիդ Սահակյանն ասաց, որ ընտանիքը դեմ է եղել իրենց գործողությունները քաղաքականացնելուն։

Գայանե Հակոբյանը ՀԿ-ից հեռացվելու որոշումը ըստ Սահակյանի հանգիստ է ընդունել։ «Մենք մի քիչ ուշքի գանք, մեր սխալները ուղղենք, հասկանանք որն է ճիշտ, որը սխալ։ Քաղականության մեջ պետք է փորձ ունենաս, մենք երբեք քաղաքականությամբ չենք զբաղվել, երեխեքի դեպքը ստիպեց նման քայլերի գնալ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ դատարանը չորս տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել  վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման համար մեղադրվող Գայանե Հակոբյանին՝ մեկ տարի փորձաշրջանով։

Դատարանը նաև Հակոբյանին դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ արձակելու որոշում էր կայացրել։

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով քննությունը ընթացել  էր փակ դռների հետևում, թե ինչու, հստակ չէ։

Հակոբյանի փաստաբանները նիստի մեկնարկին տեղեկացրել էին, որ նա որոշել է հրաժարվել իրենց ծառայություններից՝ պարզաբանելով՝ իրենց պաշտպանական մարտավարության հարցում տարաձայնություններ կան։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր