Էդմոն Մարուքյանը թվիթերյան գրառմամաբ անդրադարձել է Ադրբեջանի հայտարարություններին։ Մասնավորապես նշել է․
«Ամբողջ հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ-ն 19 հայտարարություն է տարածել Հայաստանի զինված ուժերի կողմից կրակոցների մասին։ Ադրբեջանի ՊՆ բոլոր հայտարարությունները սուտ էին և հետապնդում էին մեկ նպատակ՝ պատրաստել տեղեկատվական բազա Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ամենօրյա ագրեսիաների և հարձակումների համար ։ Հունիսի 10-ից հետո այս պահվածքն ու հայտարարությունները սրվեցին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում։ Բնականաբար, Ադրբեջանի այս պահվածքը չի նպաստում ընթացող խաղաղ բանակցություններին և պետք է վերահսկվի միջազգային հանրության կողմից՝ Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումները զսպելու համար»,- նշել է նա։